Մատչելի հղումներ

Հայկական համագումար կանցկացվի Սեւր քաղաքում


Հայկական համագումար կանցկացվի Սեւր քաղաքում
Հայկական համագումար կանցկացվի Սեւր քաղաքում

Հայկական սփյուռքի առաջնորդները Ֆրանսիայի Սեւր քաղաքում դեկտեմբեր ամսին անց են կացնելու Արեւմտյան Հայաստանի համագումարը, Թուրքիային ներկայացնելու մի շարք պահանջներ՝ կապված 1915 թվականի իրադարձությունների հետ։

Ինչպես թուրքական ՝՝Հուրիեթ՛՛ պարբերականին է ասել այս համագումարի պատգամավոր, Ֆրանսիայի քաղաքացի Վարուժան Կյուրեղյանը, ՝՝արեւտմյան հայերը պահանջներ ունեն Թուրքիայից։ ՝՝Մի ողջ ժողովուրդ ու մի ողջ երկիր է ոչնչացվել 2Օրդ դարի սկզբին՛՛, ասել է նա։

Հայկական սփյուռքը ներկայացնող մոտ 2ՕՕ մարդ է մասնակցելու Համագումարին, որն առաջին անգամ անց է կացվել 9Օ տարի առաջ։ Կյուրեղյանի խոսքերով, աշխարհի բոլոր հատվածներից հավաքված հայերն իրենց պահանջներն իրավաբանների օգնությամբ նախ ներկայացնելու են Թուրքիային, ապա՝ միջազգային օրենքներին համապատասխան՝ նաեւ ամբողջ աշխարհին։

Համագումարի անցկացման վայրը պատահաբար չէ ընտրված։ Այստեղ է Առաջին աշխարհամարտից հետո ստորագրվել պայմանագիր հոգեւարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության եւ Դաշնակից երկրների միջեւ, պայմանագիր, որն այդպես էլ չի մտել ուժի մեջ, այլ 1923 թվականին՝ փոխարինվել Լոզանի պայմանագրով, որը գծել է ներկա Թուրքիայի սահմանները։

Արեւմտյան Հայաստանի համագումարի կազմակերպիչները, ըստ ՝՝Հուրիեթ՛՛-ի, ցանկանում են ՝՝տարբերակել սփյուռքին վերաբերող այս հարցը հայ-թուրքական հաշտեցման գործընթացից՛՛, ասելով, թե ՝՝Հայաստանն անկախ հանրապետություն է, եւ իր ժողովրդի շահերից ելնելով, այն պիտի լավ հարաբերություններ հաստատի իր բոլոր հարեւանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ։





XS
SM
MD
LG