Մատչելի հղումներ

Սերբիայի պետական լրատվամիջոցը ներողություն է խնդրել 1990-ականներին քարոզչություն հեռարձակելու համար


1999 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ի հրթիռային հարձակման հետևանքով վնասված Սերբիայի հեռուստատեսության շենքը (արխիվային լուսանկար)
1999 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ի հրթիռային հարձակման հետևանքով վնասված Սերբիայի հեռուստատեսության շենքը (արխիվային լուսանկար)

Սերբիայի պետական հեռուստատեսությունն ու ռադիոն ներողություն են խնդրել նախկին Հարավսլավիայի բնակիչներից` 1990-ականներին քարոզչություն և ատելություն պարունակող խոսքեր հեռարձակելու համար:

Սերբիայի հեռուստատեսության և ռադիոյի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, կազմակերպությունն ընդունում է որպես քարոզչական գործիք օգտագործվելու փաստը և ներողություն է խնդրում Սերբիայի և հարևան երկրների քաղաքացիներից` Սլոբոդան Միլոշևիչի իշխանավարության ընթացքում նրանց վիրավորանք, զրպարտություն և ատելություն պարունակող խոսքերի ենթարկելու համար:

Հաղորդագրությունում հեռարձակող կազմակերպության ղեկավարների խորհուրդը նշվում է, որ 1990-ականներին հեռարձակված բազմաթիվ հաղորդումներ վիրավորանք են հասցրել Սերբիայի քաղաքացիների զգացումներին, բարոյական ամբողջականությանը և արժանապատվությանը և դրանցում բացասական կողմից էին ներկայացվում մտավորականները, քաղաքական ընդդիմությանը, լրագրողները, էթնիկ և կրոնական փոքրամասնությունները, ինչպես նաև հարևան որոշ ժողովուրդներ ու պետություններ:

Սերբիայի հեռուստատեսությունն ու ռադիոն պարտավորվել է ապագայում հաղորդակից լինել օրենքի գերակայության, սոցիալական արդարության, ժողովրդավարության, մարդու և փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների սկզբունքներին և հետամուտ լինել եվրոպական սկզբունքներին և արժեքներին:

XS
SM
MD
LG