Մատչելի հղումներ

Սերբիայում վաղաժամ ընտրություններ կանցկացվեն


Նախագահի որոշման հետևում կանգնած է Սերբիայում իշխող «Սերբիայի առաջադիմական կուսակցությունը», որը հույս ունի ձեռք բերելու բնակչության աջակցությունը՝ երկրում բարեփոխումների ծրագիրն ավելի արագ իրականացման համար

Սերբիայի նախագահը ցրել է երկրի խորհրդարանը և վաղաժամ ընտրություններ անցկացնելու կոչով է հանդես եկել՝ փորձելով ստանալ տնտեսական և սոցիալական բարեփոխումների անցկացման համար անհրաժեշտ աջակցությունը երկրի բնակիչների կողմից:

Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, հիմք ընդունելով երկրի կոալիցիոն կառավարության պահանջը, չորեքշաբթի օրը վաղաժամ ընտրությունների անցկացման օր է նշանակել մարտի 16-ը:

Ըստ հաղորդագրությունների, նախագահի որոշման հետևում կանգնած է Սերբիայում իշխող «Սերբիայի առաջադիմական կուսակցությունը», որը հույս ունի ձեռք բերելու բնակչության աջակցությունը՝ երկրում բարեփոխումների ծրագիրն ավելի արագ իրականացման համար:

Սերբիայում այժմ իրականցվում են Եվրոպական Միությանը երկրի անդամության ճանապարհը հարթելուն ուղղված բարեփոխումներ:
XS
SM
MD
LG