Մատչելի հղումներ

Սերբիան և Կոսովոն վերսկսել են բանակցությունները


Սերբիան և Կոսովոն վերսկսել են բանակցությունները
Սերբիան և Կոսովոն վերսկսել են բանակցությունները

Սերբիան և Կոսովոն վերսկսել են հարաբերությունները բարելավելուն ուղղված բանակցությունները, որոնք ընդհատվել էին սեպտեմբեր ամսին, երբ Սերբիայի ներկայացուցիչները դուրս են եկել Եվրոպական Միության աջակցությամբ անցկացվող բանակցություններից:

Երկու կողմերի միջև բանակցությունները մեկնարկել են երկուշաբթի օրը: Կոսովոյի, ինչպես նաև Սերբիայի առաջնորդները հույս են հայտնել, որ բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց գրանցել Սերբիայի և Կոսովոյի միջև սահմանին տեղի ունեցած վեճը լուծելու հարցում:

Հիշեցնենք, որ Կոսովոյի ալբանական կառավարության իշխանությունը չճանաչող էթնիկ սերբերն արգելափակել էին սահմանային անցումը՝ ապրանքների և ծառայությունների շարժը դադարեցնելու նպատակով:

Այս տարվա հուլիսին Կոսովոյի ոստիկանության կողմից բարիկադները վերացնելուն ուղղված գործողությունների իրականացման ընթացքում տեղի ունեցած բռնությունների պատճառով զոհվել էր ծագումով ալբանացի ոստիկաններից մեկը, վնասվածքներ էր ստացել մի քանի մարդ:

Կոսովոյի հյուսիսում ապրում է մոտ 40 հազար ազգությամբ սերբ բնակիչ, որոնք մի քանի քաղաքում մեծամասնություն են կազմում: Նրանք հրաժարվում են 2008 թվականին Սերբիայից միակողմանի անկախություն հռչակած Պրիշտինայի կառավարության իշխանությունը ճանաչելուց:

Կոսովոյի հարցերով Սերբիայի նախարար Գորան Բոգդանովչը նախկինում հադես էր եկել հայտարարությամբ` զգուշացնելով, որ մաքսակետերի բացմանն ուղղված ջանքերը կարող են հակամարտության վերսկսման հանգեցնել:

XS
SM
MD
LG