Մատչելի հղումներ

Նախկին հարավսլավական հանրապետություններից 3-ը ձևավորում են երկաթգծի համատեղ ընկերություն


Նախկին հարավսլավական հանրապետություններից 3-ը ձևավորում են երկաթգծի համատեղ ընկերություն
Նախկին հարավսլավական հանրապետություններից 3-ը ձևավորում են երկաթգծի համատեղ ընկերություն

Խորվաթիան, Սերբիան և Սլովենիան համաձայնագիր են ստորագրել միասնական երկաթուղային ընկերություն ձևավորելու շուրջ

Միջպետական համաձայնագրի նպատակն է լինելու նպաստել 3 երկրների միջև առևտրի և դրամաշրջանառության աճին: «10-րդ միջանցք» անվանումը ստացած երկաթգիծը սկսվելու է Սլովենիայից և ապա Խորվաթիայի և Սերբիայի միջով դուրս է գալու թուրքական շուկա:

Երեք երկրների պետականորեն կառավարվող երկաթգծերի այս կոալիցիան առավել արդյունավետ և շահավետ տրանսպորտային փոխադրումների հնարավորությունը կնձեռի, ինչի արդյունքում Լյուբլյանայից Ստամբուլ հնարավոր կլինի հասնել 35 ժամում` այժմյան 57-ի փոխարեն:

Բելգրադում համաձայնագրի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո Սերբիայի տրանսպորտի նախարար Միլութին Մրկոնջիչն ասել է, որ ծրագրի իրականություն դառնալու պարագայում կշահեն 3 երկրների տնտեսությունները և կբարելավվեն առկա տրանսպորտային ենթակառուցվածքները:

Նրա խոսքերով, երկաթգծի համատեղ շահագործման պարագայում, երկրներով անցնող գնացքների թիվը զգալիորեն կավելանա, իսկ ֆինանսական եկամուտները կաճեն տարեկան շուրջ 50 միլիոն եվրոյով:

Այս պահի դրությամբ «10-րդ միջանցք» երկաթգծի հիմնական խնդիրներից է որոշ սահմանային անցակետերի դանդաղ աշխատանքը: Խորվաթիայի տրանսպորտի նախարար Դանիել Միլետան ծրագրի իրականացման հաջողությունը կապում է 3 երկրների կառավարությունների ակտիվ աշխատանքի հետ:

Եռակողմ համաձայնագրով ձևավորված այս միության գլխամասային գրասենյակը լինելու է Եվրամիության անդամ երկիր հանդիսացող Սլովենիայում, քանի որ, ըստ կողմերի, եվրոպական օրենսդրությունն առավել նպաստավոր կլինի կառույցի արդյունավետ գործունեության տեսանկյունից:

XS
SM
MD
LG