Մատչելի հղումներ

Սերբիայի դատարանը մերժել է Մլադիչին Հաագա չտեղափոխելու միջնորդությունը


Սերբիայի դատարանը մերժել է Մլադիչին Հաագա չտեղափոխելու միջնորդությունը
Սերբիայի դատարանը մերժել է Մլադիչին Հաագա չտեղափոխելու միջնորդությունը

Սերբիայի դատարանը երեքշաբթի օրը մերժել է Ռատկո Մլադիչին Հաագա չտեղափոխելու մասին միջնորդությունը:

Դատարանի որոշման համաձայն, 69-ամյա Մլադիչը բավականին առողջ է` Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանի առջեւ կանգնելու համար:

Սերբիայի իշխանությունների համաձայն, սպասվում է, որ Մլադիչը Նիդեռլանդներ ուղևորվող ինքնաթիռով տեղափոխվելու է արդարադատության նախարարի կողմից հանձնման մասին հրամանը ստորագրվելուց քիչ հետո:

XS
SM
MD
LG