Ուկրաինայի արևելյան Սլավյանս քաղաքի մոտակայքում հինգշաբթի օրը սպանվել է Ուկրաինայի բանակի մի գեներալ և 12 զինծառայող:
Ուկրաինայի զինված ուժերի մեկ զինծառայողի հաջողվել է փրկվել, սակայն, ըստ հաղորդագրությունների, նա գտնվում է ծանր վիճակում:
Ավելի վաղ հաղորդագրությունների համաձայն, Ուկրաինայի բանակի ուղղաթիռի տապալման հետևանքով զոհվել էր 14 մարդ:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը, հինգշաբթի օրը հանդես գալով երկրի խորհրդարանի առջև, ասել է, որ Սլավյանսկի մոտակայքում Ուկրաինայի անվտանգության ուժերի ուղղաթիռը տապալելու համար ռուսաստանամետ զինյալներն օգտագործել են ձեռքի զենիթային սարքեր:
Տապալված ուղղաթիռում է եղել Ուկրաինայի ներքին գործերի գեներալ Սերհիյ Կուլչիցկին:
Ուկրաինայի արևելքում գործող ռուսաստանամետ անջատողականներն ավելի վաղ տեղեկացրել են, որ երկուշաբթի օրվանից անհայտ կորած համարվող ԵԱՀԿ-ի մի խումբ դիտորդներ գտնվում են իրենց մոտ:
Սլավյանսկ քաղաքի ինքնահռչակ «ժողովրդական քաղաքագլուխ» Վյաչեսլավ Պոնոմարյովը հինգշաբթի օրն ասել է, որ դիտորդներն իրենց լավ են զգում և կարող են շուտով ազատ արձակվել:
Պոնոմարյովի խոսքով՝ ինքը զգուշացրել էր Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, որ դիտորդները չպետք է այցելեն Սլավյանսկ, սակայն նրանք, այնուամենայնիվ, այցելել են քաղաքը: