Ռուսաստանամետ անջատողականները հերքել են Ուկրաինայի նախագահի կողմից առաջարկված զինադադարի ընթացքում զենքը վայր դնելու մասին կոչերը: Նրանք համաձայն, այդ քայլի դիմելու դեպքում Ուկրաինայի կառավարությունը կարող է ոչնչացնել իրենց:
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն կրակի դադարեցումը կլինի երկրի արևելքում շարունակվող բռնություններին վերջ դնելու նպատակ հետապնդող՝ 14 կետից բաղկացած խաղաղության ծրագրի առաջին փուլը:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Կովալը տեղեկացրել է, որ զինադադարի մասին կհայտարարվի գալիք մի անի օրվա ընթացքում:
Ուկրաինայի նախագահի խաղաղության ծրագրով նախատեսվում է փակել Ռուսաստանի հետ սահմանը, զինաթափել անջատողականներին, համաներմամբ ներում շնորհել այն անձանց, ովքեր ծանր հանցագործություն չեն կատարել, ինչպես նաև կազմակերպել միջանցք նրանց համար, ով կցանկանա լքել երկիրը:
Ուկրաինայում գործող ռուսաստանամետ անջատողականները սակայն հերքել են նախագահ Պորոշենկոյի առաջարկությունը, որին նրանք «չեն վստահում»:
«Զենքը վայր դնելու մասին Պորոշենկոյի առաջարկությունը պարզապես ռազմավարական հնարք է», - ասել է Դոնեցկի անջատողականների առաջնորդ Միրոսլավ Ռուդենկոն: - «Եթե մարդիկ լսեն դրան, ապա կսկսվեն պատժիչ նոր գործողություններ: Մենք զենքը վայր չենք դնի»:
Դոնեցկի անջատողականների առաջնորդ Դենիս Պուշիլինն իր հերթին «անիմաստ» է անվանել Պորոշենկոյի առաջարկությունը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կասկածանքի տակ է դրել նախագահ Պորոշենկոյի նախաձեռնության արդյունավետությունը: Լավրովի համաձայն, Ռուսաստանը կողմ է հանդես գալիս կրակի համապարփակ դադարեցման, որին պետք է հետևեն Կիևի բանակցություններն Ուկրաինայի հարավ-արևելքի ներկայացուցիչների հետ:
Ինչ վերաբերում է ժամանակավոր զինադադարին, որի շրջանակներում ռուսաստանամետ բնակչությանն առաջարկվում է լքել երկիրը, ապա, ըստ Լավրովի, «դա մոտ է էթնիկական զտումներին»: