Մատչելի հղումներ

Ռուսաստանը ընդդիմության առաջնորդը խուսափել է բանտարկությունից


Ալեքսեյ Նավալնին խոստացել է շարունակել քաղաքական պայքարը

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին չորեքշաբթի օրը հաջողվել է խուսափել հինգ տարվա ազատազրկումից այն բանից հետո, երբ Կիրով քաղաքի վերաքննիչ դատարանի դատավճռի համաձայն իր նախկին դատավճիռը փոխարինվել է պայմանական դատավճռով:

Վերաքննիչ դատարանում լսումների սկզբից Նավալնիի կողմնակիցները մտավախություն ունեին, որ իրեն ներկայացված հինգ տարվա ազատազրկման դատավճիռը կարող է ուժի մեջ թողնվել, և որ դատարանի դահլիճից նա կմեկնի ազատազրկման վայր: Նման պահանջ էր ներկայացրել Ռուսաստանի դատախազությունը:

Դատավորների կազմի կողմից կայացված վճիռը սակայն կարգադրում է պայմանականով փոխարինել Նավալնիի դատավճիռը, ինչը Ռուսաստանի ընդդիմության առաջնորդը գնահատել է որպես դատավարության ընթացքում իր կողմից տարված հաղթանակ՝ միաժամանակ խոստանալով շարունակել քաղաքական պայքարը:

Հիշեցնենք, որ Նավալնին մեղադրվում է Կիրովի մարզպետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում խոշոր չափերով գույքի հափշտակում իրականացնելու մեջ: Այս տարվա հուլիսին դատարանը դատապարտել էր Նավալանիին հինգ տարվա ազատազրկման՝ «Կիրովլես» ձեռնարկության միջոցների յուրացման մեղադրանքների հիման վրա: Նավալնիի գործընկեր Պյոտր Օֆիցերովը դատապարտվել էր չորս տարվա բանտարկության:

Դատապարտյալները սակայն մեղադրականը ներկայացնելուց հետո հաջորդ օրն ազատ էին արձակվել, ինչը թույլ էր տվել Նավալնիին շարունակել ընտրապայքարը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնի համար:

Որոշ վերլուծաբանների համաձայն, Կրեմլը կարծում էր, որ Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների ընթացքում Նավալնին նվաստացնող պարտություն կկրի: Ռուսաստանի ընդդիմության առաջնորդն այնուամենայնիվ ստացել էր ընտրողների ձայների 27 տոկոսը:

Ալեքսեյ Նավալնիի կարծիքով, այս դատավարության միջոցով իր քաղաքական գործունեության համար վրեժխնդիր է լինում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
XS
SM
MD
LG