ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ, Միչիգան նահանգից ընտրված սենատոր Կարլ Լևինն ու Կոլորադո նահանգից ընտրված սենատոր Մայքլ Բենեթը, երկուսը՝ դեմոկրատական կուսակցության անդամ, համահեղինակել են Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևը, որն ընդունվել էր ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից այս տարվա ապրիլի 10-ին:
Այս մասին ասված է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրության մեջ, որը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի Միչիգան և Կոլորադո նահանգները երկրի 43 այն նահանգներից են, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
«Մենք կանգնած ենք Հայ ժողովրդի կողքին՝ հարգանքի տուրք մատուցելով գրեթե հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանում իրականացված ցեղասպանության նահատակներին: Աղետալի և համակարգված սպանդը և խաղաղ բնակիչների տարհանումը զարհուրելի է և աննկարագրելի: Մենք վերահաստատում ենք նաև մեր հանձառությունն առ այն, որ նման ողբերգություններ երբեք այլևս տեղի չունենան», - Ամերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ՝ ասել է սենատոր Բենեթը: