Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սենատը հետաձգել է «PIPA» օրինագծով քվեարկությունը


ԱՄՆ-ի Սենատը հետաձգել է «PIPA» օրինագծով քվեարկությունը
ԱՄՆ-ի Սենատը հետաձգել է «PIPA» օրինագծով քվեարկությունը

ԱՄՆ-ի Սենատի մեծամասնության առաջնորդ Հերի Ռիդը որոշում է ընդունել հետաձգել «Մտավոր սեփականության պաշտպանության մասին» օրենքի («PIPA») նախագծով նախնական քվեարկությունը:

Այս որոշումն ընդունվել է առցանց տարբեր ծառայությունների և շարքային օգտվողների կողմից արտահայտված բողոքի ազդեցության տակ:

Հիշեցնենք, որ «Վիքիփեդիա» առցանց հանրագիտարանը չորեքշաբթի օրը ամբողջ օրով դադարեցրել էր անգլիալեզու իր կայքի գործունեությունը, իսկ «Google»-ը փոխարինել էր իր գունեղ և ինտերակտիվ ապրանքանիշը գրաքննության նշանով՝ սև ուղղանկյունով:

Բողոքի ակցիաներ են անցկացրել նաև համացանցային այլ կայքեր:

Արդյունքում «PIPA»-ն նախկինում սատարող մի շարք սենատորներ փոխել են իրենց կարծիքը և այժմ հադես են գալիս օրինագծի ընդունման դեմ:

Ռիդը սակայն համոզմունք է հայտնել, որ օրենսդիրներին կհաջողվի փոխհամաձայնության գալ և մշակել միջոցներ, որոնք կպաշտպանեն մտավոր սեփականությունը` միաժամանակ չսահմանափակելով համացանցում տեղեկությունների փոխանակման ազատությունը:

ԱՄՆ-ի Սպիտակ տունն անցյալ շաբաթ խոստովանել էր, որ օտարերկրյա կայքերի կողմից իրականացվող համացանցային հենությունը լուրջ խնդիր է, որին հակազդելու համար անհրաժեշտ է նախապատրաստել համապատասխան օրենսդրություն:

Սպիտակ տունն իր հայտարարությունում նշել է սակայն, թե չի սատարի այն օրինագիծը, որը կսահմանափակի խոսքի ազատությունը, կավելացնի համակարգչային անվտանգությանը սպառնացող գործոնները և կխոչընդոտի դինամիկ և նորարարական ինտերնետի զարգացմանը:

XS
SM
MD
LG