ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովներից մեկի համաձայն, «Apple» ընկերությունը խուսափել է հարկերից և թաքցրել մի քանի միլիարդ դոլար կազմող եկամուտ՝ օֆրոշային իրավական անձանց բարդ ցանցի ստեղծման միջոցով:
Հանձնաժողովի համաձայն, «Apple»-ը ստեղծել է օտարերկրյա դուստր ձեռնարկություններ, որտեղ ոչ ոք չի աշխատել և որոնք չունեին գտնվելու ֆիզիկական որևէ վայր, որպեսզի հնարավոր լինի չվճարել կամ նվազագույնի վճարել եկամտահարկը: Հանձնաժողովի համաձայն, ընկերության կանխիկի պաշարները կազմում են 145 միլիարդ դոլար, որից 100 միլիարդը պահվում է օֆշորային գոտիներում:
«Apple» ընկերությունը հանձնաժողովին տված գրավոր ցուցմունքներում հերքել է հարկային հնարքների դիմելու մեղադրանքները՝ նշելով, որ անցյալ տարի միայն ԱՄՆ-ում ընկերության կողմից վճարած հարկերի ծավալը կազմել է 6 միլիարդ դոլար:
Ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքը երեքշաբթի օրը վկայություններ կներկայացնի ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովին: