Մատչելի հղումներ

Լսումներ Հայաստանի շուրջ՝ ԱՄՆ-ի Սենատում


Սենատոր Քրիստոֆեր Մերֆիի նախագահությամբ ԱՄՆ-ի Սենատում հոկտեմբերի 9-ին անցկացվելիք լսումներին կմասնակցի ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի գծով տեղակալի օգնական Փոլ Ջոնսը

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում գալիք չորեքշաբթի կանցկացվեն լսումներ՝ «Առանցքային պահ Արևելյան գործակալության համար. հեռանկար Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բերառուսի, Հայաստանի և Ադրբեջանի համար» խորագրով:

Ըստ Սենատի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների, Սենատոր Քրիստոֆեր Մերֆիի նախագահությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Դիրքսենի անվան մասնաշենքում հոկտեմբերի 9-ին կայանալիք լսումներին կմասնակցի ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի գծով տեղակալի օգնական Փոլ Ջոնսը:

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովում «Առանցքային պահ Արևելյան գործակալության համար. հեռանկար Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի համար» խորագրով լսումներին կմասնակցեն նաև մայրաքաղաք Վաշինգտոնից գործող Ատլանտյան խորհրդի գործադիր փոխտնօրեն Դեյմոն Ուիլսոնն ու «Heritage Foundation» հետազոտական կազմակերպության առաջատար փորձագետ Արիել Կոհենը:
XS
SM
MD
LG