Մեծ Բրիտանիան սահմանել է այն պայմանները, որոնց ներքո Շոտլանդիան կարող է որոշում ընդունել դարեր շարունակ Բրիտանիայի հետ սահմանադրական իր կապերը խզելու մասին:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը երեքշաբթի օրը որոշում է կայացրել շոտլանդացիների կողմից անկախության հանրաքվե անցկացնելու ճանապարհի եղած իրավական խոչընդոտները վերացնելու մասին:
Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը ցանկանում է հետաձգել քվեարկությունը մինչև 2014 թվականի ավարտը, որպեսզի Շոտլանդիայում ավելի մեծ թափ հավաքի անկախության կողմնակիցների շարժումը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը սակայն հորդորել է Շոտլանդիային անցկացնել հանրաքվեն հնարավորինս արագ՝ երկար քննարկումների պատճառով տնտեսական խնդիրների ծագումից խուսափելու նպատակով:
Մեծ Բրիտանիայի վարչապետը դեմ է հանդես գալիս երկրի տրոհման, որի կազմում մտնում են նաև Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան:
Անգլիայի և Շոտլանդիայի խորհրդարանները ավելի քան 300 տարի առաջ քվեարկել են միավորված թագավորություն ստեղծելու օգտին՝ անվանելով այն Մեծ Բրիտանիա:
Եթե քվեարկությունն անցկացվի 2014 թվականին, ապա այն կհամընկնի Բենոքբըրնի ճակատամարտի 700-րդ տարելիցի հետ, որի ընթացքում շոտլանդացիները հաղթանակ են տարել բրիտանացիների նկատմամբ,:
Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդի համաձայն, այս համընկնումը պատահական է: