Մատչելի հղումներ

Արյունահեղություն Եգիպտոսում, իսլամիստներն ապստամբության կոչ են անում


Ռազմական աղբյուրների համաձայն, զինծառայողները կրակ էին բացել՝ ի պատասխան զինյալ գրոհայինների կողմից բացած կրակի

Եգիպտոսում երկուշաբթի օրը սպանվել է 42 մարդ, ինչը, ըստ նախագահ Մոհամեդ Մուրսիին պաշտոնանկ անելու դեմ բողոքի ցույցեր անցկացնող ցուցարարների համաձայն, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Կահիրեում աղոթքներ էին անցկացվում զինված ուժերի այն զորամասի մոտակայքում, որտեղ պահվում է Մորսին:

Զինված ուժերը սակայն հայտնել է, որ «մի խումբ ահաբեկիչներ» փորձել են գրոհել Հանրապետական պահակազորի զորանոցները, և որ միջադեպի հետևանքով զոհվել է զինված ուժերի մեկ սպա, վնասվածքներ է ստացել ևս 40 մարդ:

Ռազմական աղբյուրների համաձայն, զինծառայողները կրակ էին բացել՝ ի պատասխան զինյալ գրոհայինների կողմից բացած կրակի:

Երկրի արտակարգ իրավիճակների ծառայությունների համաձայն, վնասվածքներ է ստացել ավելի քան 320 մարդ:

Եգիպտոսի քաղաքական ճգնաժամի կտրուկ սրման պատճառով «Մահմեդական եղբայրությունը» կոչ է արել երկրի ժողովրդին ապստամբություն բարձրացնել զինված ուժերի դեմ, որոնք, ըստ խմբավորման, իրականացրել են հեղաշրջում՝ Մուրսիին պաշտոնանկ անելուն նպատակով:

Որպես երկրում տեղի ունեցած բռնությունների անմիջական հետևանք, Եգիպտոսի պահպանողական իսլամիստական «Նուռ» կուսակցությունը, որը նախկինում սատարել է երկրի զինված ուժերի միջամտությունը քաղաքական գործընթացներին, հանդես է եկել է ժամանակավոր կառավարություն կազմելու բանակցություններից դուրս գալու մասին հայտարարությամբ:

Կահիրեում, Ալեքսանդրիայում և Եգիպտոսի մի շարք այլ քաղաքներում անցյալ շաբաթվա վերջին տեղի էին ունեցել բախումներ Մուրսիի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև, որոնց զոհ է գնացել 35 մարդ:
XS
SM
MD
LG