Մատչելի հղումներ

Հարյուրից ավելի զոհ՝ Չինաստանում


Երկրի հյուսիս-արևելյան շրջաններից մեկի թռչնաֆաբրիկայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 112-ի

Չինաստանի պաշտոնյաների համաձայն, երկրի հյուսիս-արևելյան շրջաններից մեկի թռչնաֆաբրիկայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 112-ի:

Գիրին նահանգի հրշեջների համաձայն, հրդեհը բռնկվել է երկուշաբթի վաղ առավոտյան թռչնաֆաբրիկայի սպանդանոցում, և այն վերահսկողության տակ առնելու համար պահանջվել է մոտ վեց ժամ:

Հրդեհը բռնկվելու ժամանակ սպանդանոցում գտնվել է ավելի քան 300 աշխատող, որոնցից մոտ 100-ի հաջողվել էր փախուստի դիմել՝ փրկվելով հրդեհից:

Հրդեհի հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 54 մարդ:

Թռչնաֆաբրիկայում հրդեհի ժամանակ գործարանը լքել չկարողացած աշխատողների թիվը դեռևս ճշտվում է և զոհերի թիվը կարող է աճել:
XS
SM
MD
LG