Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր՝ Ռուսաստանի հիվանդանոցներից մեկում հրդեհի պատճառով


Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաների համաձայն, հրշեջները հիվանդանոց էին հասել կանչը ստանալուց մեկ ժամ անց

Ռուսաստանի իշխանությունների համաձայն, Մոսկվայի մոտակայքում գտնվող հոգեբուժարանում բռնկված հրդեհը դարձել է 38 զոհի պատճառը:

Ռուսաստանի առողջապահության ոլորտի պաշտոնյաների համաձայն, զոհվածների թվում են 36 հիվանդ և բուժանձնակազմի երկու ներկայացուցիչ:

Ռամենսկի քաղաքում ուրբաթ վաղ առավոտյան տեղի ունեցած հրդեհից հաջողվել է փրկվել բուժանձնակազմի անդամներից մեկին, որն իր հետ դուրս է բերել երկու հիվանդի:

Իշխանությունների համաձայն, կրակը շատ արագ է տարածվել միհարկանի, դեռևս 1952 թվականին փայտից պատրաստված հիվանդանոցով, որի պատուհանները վանդակապատ են եղել:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաների համաձայն, հրշեջները հիվանդանոց էին հասել կանչը ստանալուց մեկ ժամ անց: Նրանց համաձայն, հրշեջների ուշացման պատճառն են դարձել ափերից դուրս եկած գետի հետևանքով ճանապարհին եղած խոչընդոտները: Հրշեջների ժամանումից առաջ տեղի բնակիչները փորձում էին իրենց ուժերով հանգցնել հիվանդանոցի խարխուլ շենքում բռնկված հրդեհը:
XS
SM
MD
LG