Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր՝ Բալկաններում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով


Տարերային աղետի հետևանքով անօթևան են մնացել տասնյակ հազարավոր մարդիկ

Բալկաններում ավելի քան մեկ դարի ընթացքում տեղի ունեցած ամենաուժգին ջրհեղեղի պատճառով զոհվել է 20 մարդ: Տարերային աղետի հետևանքով անօթևան են մնացել տասնյակ հազարավոր մարդիկ:

Միջազգային հանրությունը մեկնարկել է մարդասիրական օգնություն տրամադրելու աշխատանքները: Ռուսաստանից բեռնատար օդանավերն արդեն իսկ սկսել են փրկարար ծառայությունների անձնակազմի տեղափոխությունն ու մարդասիրական օգնության առաքումները Սերբիա, ինչպես նաև Բոսնիա-Հերցեգովինա:

Առանց էլեկտրամատակարարման են մնում տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ որոշ շրջաններում սողանքների վտանգը ստիպել է տեղի իշխանություններին էվակուացնել տասնյակ հազարավոր բնակիչների:

Փորձագետները զգուշացնում են, որ զոհվածների թիվը կարող է ավելանալ, քանի որ տարածաշրջանում անցյալ մի քանի օրվա ընթացքում տեղացել են չորս ամսվա նորմային համարժեք տեղումներ:

Առատ տեղումների պատճառով Բոսնիա-Հերցեգովինայի տարածքի գրեթե մեկ երրորդը հայտնվել է ջրի տակ: Իշխանությունները զգուշացնում են նաև, որ հորդառատ անձրևների պատճառով առաջացած սողանքները բարձրացնում են Բոսնիական պատերազմի ժամանակից մնացած ականներից վնասվածքներ ստանալու հնարավորությունը:
XS
SM
MD
LG