Մատչելի հղումներ

Շվարցենեգերը բաժանվում է կնոջից


Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերն ու Մարիա Շրիվերը բաժանվում են՝ 25 տարվա համատեղ ամուսնական կյանքից հետո։

Զույգն այս մասին հայտնել է երկուշաբթի երեկոյան։ Հաղորդագրությունում ասվում է, որ այս որոշումն ընդունվել է երկուսի համար անձնական և մասնագիտական մեծ փոփոխությունների ժամանակահատվածում։

Շվարցենեգերը յոթ տարի շարունակ զբաղեցրել է Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը, որից առաջ եղել է Հոլիվուդի ամենահաջողակ դերասաններից մեկը։

Քենեդի հանրաճանաչ ընտանիքի անդամ Շրիվերը հեռուստալրագրող է եղել և կարևոր դեր է ունեցել Շվարցենեգերի 2003 թվականի նահանգապետի նախընտրական պայքարում։

Զույգը նախատեսում է համատեղ զբաղվել չորս զավակի դաստիարակությամբ։

XS
SM
MD
LG