Մատչելի հղումներ

Վաշինգտոնի մոտակայքի շրջանների դպրոցներում սկսվել է էլեկտրոնային դասագրքերի անցնելու գործընթացը


Այս ուսումնական տարվա ընթացքում Ֆեյրֆաքս շրջանի հանրային դպրոցները միջին և ավագ դպրոցներում հասարակագիտության առարկայի համար էլեկտրոնային դասագրքեր են օգտագործում
Այս ուսումնական տարվա ընթացքում Ֆեյրֆաքս շրջանի հանրային դպրոցները միջին և ավագ դպրոցներում հասարակագիտության առարկայի համար էլեկտրոնային դասագրքեր են օգտագործում
Էլեկտրոնային գրքերը փոխել են ազատ ժամանակ մարդկանց ընթերցանության սովորությունները: Այժմ էլեկտրոնային դասագրքերը՝ առցանց կարդացվող ուսումնական նյութերը, փոխում են շատ դպրոցականների ուսուցման եղանակը: ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի մոտակայքում գտնվող ամենամեծ դպրոցական համակարգը, որտեղ սովորում է 175 հազար աշակերտ, սկսել է օգտագործել առցանց նյութեր՝ միջին և ավագ դպրոցի աշակերտների ուսուցման համար:

Այս ուսումնական տարվա ընթացքում Ֆեյրֆաքս շրջանի հանրային դպրոցները միջին և ավագ դպրոցներում հասարակագիտության առարկայի համար էլեկտրոնային դասագրքեր են օգտագործում: Դպրոցական համակարգի ղեկավարի օգնական Փիթր Նունանի համաձայն, 15 դպրոցներում արդեն օգտագործվում են էլեկտրոնային դասագրքեր: Նա ասում է, որ շրջանի աշակերտները տեխնոլոգիային տիրապետում են և պատրաստ են օգտագործել տարբեր աղբյուրներից ստացված նյութերից:

Նունանի համաձայն, էլեկտրոնային դասագրքերի առավելություններից է բովանդակության թարմացման հնարավությունը: Ըստ նրա, առցանց դասագրքերը կարող են փոխվել՝ իրադարձությունների զարգացման պես:

Մեծ է նաև էլեկտրոնային գրքերի կիրառման ֆինանսական օգուտը:

«Սովորաբար յուրաքանչյուր աշակերտի համար դասագիրք գնելը 50-70 դոլար արժե, այսինքն՝ գրեթե ութ միլիոն դոլար՝ Ֆեյրֆաքսի շրջանի բոլոր աշակերտների համար: Մենք առցանց դասագրքերը գնել ենք վեց միլիոն դոլարից պակաս գնով», - ասել է Նոունանը:

Աշակերտները տարբեր կերպ են արձագանքում այս փոփոխությանը, սակայն մեծ մասին այն դուր է գալիս: Նրանց համաձայն, դա լավ է, քանի որ դասագիրք հետները չպետք է ամեն օր դպրոց բերեն, կարող են էլեկտրոնային գրքերում նշումներ կատարել, և այդ ամբողջը պահվում է աշակերտների կայքէջերում, և դա շատ ավելի լավ է, քան սովորական դասագիրքը:

Այնուամենայնիվ, դեռևս դժվար է դպրոցի տարածքից դուրս առցանց մուտք ապահովել բոլոր աշակերտների համար: Ֆեյրֆաքս շրջանի աշակերտների գրեթե տաս տոկոսը տանը չունի համակարգիչ կամ ինտերնետ:

Հանրային գրադարանի անվճար համակարգիչներից բացի աշակերտները կարող են օգտվել նաև դպրոցում գործող համակարգչային սրահից կամ գնալ շրջանի կողմից աջակցություն ստացող համակարգչային ակումբներից մեկը:

Հարևան շրջանները ևս քննարկում են առցանց դասագրքերի օգտագործմանն անցնելու հարցը: Փրինս Ջորջ շրջանի հանրային դպրոցների ուսումնական ծրագրի ղեկավար Գլեդիս Ուիտհեդի խոսքերով՝ աշակերտների 60 տոկոսը տանը համակարգիչ ունի:

«Հաջորդ տարի փորձնական կսկսենք մեկ դասարանով և մեկ առարկայով, որպեսզի տեսնենք, թե ինչ խնդիրներ են առաջ գալիս առցանց դասավանդման անցնելիս», - ասում է Ուիտհեդը:

Դպրոցականների ծնողները հույս են հայտնում, որ ապագայում իրենց երեխաները դպրոց հինգ դասագիրք տանելու կարիքը չեն ունենա, այլ պարզապես փոքր համակարգիչ կօգտագործեն՝ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար:

Եվ դպրոցները, ըստ Փիթըր Նունանի, դեռևս առաջին քայլերն են կատարում այդ ուղղությամբ:
XS
SM
MD
LG