Մատչելի հղումներ

Սաուդյան Արաբիայի թագավորը խոստումներ է տալիս


Սաուդյան Արաբիայի թագավորը խոստումներ է տալիս

Սաուդյան Արաբիայի թագավորը, փորձելով իր երկրում կանխարգելել արաբական աշխարհում բարձրացած բողոքների ալիքը, միլիարդավոր դոլարներ կազմող գումար է ուղղել սոցիալական ապահովության վճարները բարձրացնելու, ժողովրդի համար աշխատատեղեր ստեղծելու, բնակարաններ կառուցելու նպատակով։ Բացի դրանից, նա խոստացել է երկրում բարեփոխումներ իրականացնել։

Ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված կարճ ելույթում Աբդուլլահ թագավորը գովասանքի խոսքեր է ուղղել երկրի անվտանգության ուժերին, որոնց, չնայած երկրում վերջերս անցկացված բողոքի ցույցերի, հաջողվել է պահպանել երկրի կայունությունը։ Նա խոստացել է ընդլայնել կրոնական ոստիկանության և իրավապահ մարմինների ծառայողների թիվը։

Թագավորի ելույթի ավարտից հետո հաղորդավարն ընթերցել է հրամանները, որոնց համաձայն երկրում նոր բնակարաններ կառուցելուն ուղղվելու է 66,7 միլիարդ դոլար, իսկ անվտանգության և իրավապահ ոլորտում ավելացվելու է 60 հազար աշխատատեղ։ Կառավարությունը պարտավորվել է նաև ուժեղացնել պայքարը կաշառակերության դեմ։

Այս ամսվա սկզբին Սաուդյան Արաբիայի կառավարությունն արգելել է բողոքի ցույցերի անցկացումը, սակայն երկրում, այնուամենայնիվ, անց է կացվել մի քանի փոքրաթիվ ցույց։

XS
SM
MD
LG