Մատչելի հղումներ

Երկրի վրա է ընկել արհեստական մի արբանյակի մի քանի կտոր


ԱՄՆի տիեզերքի հետազոտությունների գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն տեղեկացնում է, որ երկրի վրա է ընկել շարքից դուրս եկած արհեստական մի արբանյակի մի քանի կտոր։

ՆԱՍԱ-ն այժմ փորձում է պարզել, թե երբ եւ որտեղ է Վերին մթնոլորտի հետազոտությունների արբանյակը մուտք գործել երկրագնդի մթնոլորտ։ Արբանյակն անցնելիս է եղել Կանադայի արեւելյան հատվածի վրայով դեպի Աֆրիկա, երբ նախատեսված էր նրա կործանումը։

Գործակալությունը նախազգուշացնում է մարդկանց, արբանյակի թափոնները հայտնաբերելու դեպքում, ձեռք չտալ դրանց։ Թափոնները կարող են տարածվել մինչեւ 8ՕՕ կմ տրամագծով տարածքի վրա։

ՆԱՍԱ-ն այս արբանյակը երեք տարվա առաքելությամբ տիեզերք էր արձակել 1991 թվականին՝ ուսումնասիրելու համար երկրագնդի մթնոլորտի վերին շերտերում օզոնի մակարդակը։
Այն ավելի ուշ բերվել էր ներքին ուղեծիր, միջազգային տիեզերակայանի հետ բախումից խույս տալու նպատակով։

XS
SM
MD
LG