Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել ԵՄ-ի հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ


Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել ԵՄ-ի հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին:

Նախագահ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ընթացքում Քեթրին Էշթոնը նշել է, որ Եվրամիությունը համակողմանիորեն աջակցելու է Հայաստանում հաջողությամբ իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն է, և ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող կարգավորման գործընթացին:

XS
SM
MD
LG