Մատչելի հղումներ

Ֆրանսիայի նախագահն այցելել է Չինաստան` եվրոյի և Լիբիայի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով


Ֆրանսիայի նախագահն այցելել է Չինաստան` եվրոյի և Լիբիայի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հինգշաբթի օրը կարճաժամկետ այցով ժամանել է Չինաստանի մայրաքաղաք և ավելի ուշ հայտնել, որ Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն իր վստահությունն է հայտնել Եվրոպայի տնտեսության և արժույթի` եվրոյի նկատմամբ:

Սարկոզին ավելի ուշ հայտնել է, որ Չինաստանի ղեկավարի հետ իր անցկացված բանակցությունների ընթացքում խոսքը հիմնականում գնացել է Ֆրանսիայում այս տարվա ավարտին աշխարհի խոշորագույն տնտեսություններ ունեցող պետությունների կայանալիք հանդիպման մասին: Իր խոսքում Սարկոզին անդրադարձել է «աշխարհին անհանգստացող տնտեսական հարցերին», որոնց քննարկման համար «ինքը չէր կարող չայցելել Չինաստանը»:

Չիաստանին պատկանող եվրոյով արտահայտված պաշարների ծավալը կազմում է մոտ 750 միլիարդ եվրո:

Նախագահ Սարկոզին հրավիրել է Չինաստանի ներկայացուցիչներին մասնակցելու Ֆրանսիայում կայանալիք Լիբիայի ապագային` իր խոսքով, «վաղվա Լիբիային» նվիրված խորհրդաժողովին:

Ֆրանսիայի նախագահը ժամանել է Պեկին Լիբիայի Անցումային ազգային խորհրդի հանձնակատար Մահմուդ Ջիբրիլի հետ ունեցած իր հանդիպումից հետո:

XS
SM
MD
LG