Մատչելի հղումներ

Սառա Բարելիսը շրջագայում է ԱՄՆ-ում՝ կատարելով երգեր իր նոր «Kaleidoscope Heart» ալբոմից


Սառա Բարելիս
Սառա Բարելիս

Շատ երգիչների համար հաջող երգ ձայնագրելը անկանխատեսելի է: Բայց ոչ Սառա Բարելիսի համար: Կալիֆորնիացի երգիչ-երգահանի «Սիրո երգ» անվանում ունեցող երգը 2007 թվականին առաջնորդեց

«Բիլբորդ փոփ» և «ԷյՍի» ցանկերը: Դրանից հետո նա երեք

«Գրեմի» մրցանակ է շահել և վաճառել մեկ միլիոնից ավելի ձայնագրություն:

Երաժշտությունը միշտ է եղել Սառա Բարելիսի կիրքը: Վաղ հասակում նա ելույթ էր ունենում դպրոցի երգչախմբում և երաժշտական ներկայացումներում: Լոս Անջելոսում Կալիֆորնիայի համալսարանում «Հաղորդակցում» մասնագիտությամբ սովորելու ընթացքում նա միացել էր «Awaken A Cappella» խմբին:

Սառայի համար հեշտ էր համատեղել երգչի և երգահանի իր տաղանդը: «Դրանք միասին էին ընթանում՝ երգ գրելը և երգելը: Կարծում եմ՝ երգերս շատ անձնական են, ես ավելի ինքնակենսագրական երգահան եմ: Ես շատ եմ գրում իմ տեսանկյունից: Գրում եմ, թե ինչի միջով եմ անցել, հարաբերությունների մասին, ինչպես եմ ընկալում աշխարհը», - ասում է Բարելիսը:

«Կարծում եմ՝ այս անգամ ավելի մեծ ռիսկի եմ գնացել՝ երգ գրելու և այն վաճառելու իմաստով: Ես չէի ցանկանում ինքս ինձ սահմանափակել, ուստի ձայնագրեցի այն, ինչ հավանում էի»:

Սառա Բարելիսն առավել հայտնի է 2007 թվականի իր «Սիրո երգ» երգով: «Հնարավոր է զարմանաք, եթե իմանաք, թե ում համար է նա գրել այդ երգը», - ասում է Սառա. – «Այն գրվեց ձայնագրության ընկերության համար: Ամեն անգամ, երբ նոր երգ էի ներկայացնում, ընկերությունը ինձ մերժում էր: Ինձ ոչ ոք չէր ասում, թե ինչպիսի երգ են ակնկալում: Ես շարունակ երգեր էի գրում, իսկ ընկերությունը մերժում էր, և, վերջապես, հիասթափված վիճակում գրեցի «Սիրո երգ»-ը»:

Սառան այժմ երաժշտական շրջագայությունների է մեկնել: Նա հուսով է գրավել «քանթրի» երաժշտության երկրպագուների լսարանը, չնայած պնդում է, որ լավ երաժշտությունը համամարդկային է:

XS
SM
MD
LG