Մատչելի հղումներ

Վախճանվել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ իշխանը


Սաուդյան Արաբիայի 8Օ-ամյա աթագաժառանգ Սուլթան բին Աբդուլ-Ազիզը մահացել է ԱՄՆ-ում բուժումներ ստանալու ժամանակ։ Հիվանդության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Սուլթանն առաջինն էր երկրի թագը ստանձնողների շարքում եւ համարվում էր այս երկրի ամենակարեւոր գորիծիչներից մեկը։ Նա ներկա թագավոր Աբդուլլահի կիսով եղբայրն էր։


2Օ1Օ թվականին նա էր ժամանակավորապես ստանձնել երկրի միապետի տիտղոսը, քանի դեռ Աբդուլլահ արքան վիրահատության համար մեկնել էր Նյու Յորք։

Ինչպես լրատվական գործակալություններն են հիշեցնում, եւ արքան եւ թագաժառանգը վերջին տարիներին տառապել են տարբեր հիվանդություններով։
Իշխան Սուլթանը 2ՕՕ9 թվականին նույնպես ժամանել էր ԱՄՆ՝ բուժումներ ստանալու համար, սակայն այն ժամանակ ոչինչ չէր հաղորդվել նրա հիվանդության մասին։ Որոշ աղբյուրներ սակայն տեղեկացրել էին, որ նա տառապում էր քաղցկեղով։

Իշխան Սուլթանը 1963 թվականից եղել է երկրի պաշտպանության եւ օդագնացության նախարարը եւ մեծ դեր կատարել թագավորության բանակը կազմավորելու գործում։
Իշխան Սուլթանի հուղարկավորությունը տեղի կունենա երեքշաբթի օրը։

XS
SM
MD
LG