Մատչելի հղումներ

Երեք նահանգներում հաղթանակ տանելուց հետո Սանտորումը քարոզարշավը շարունակում է Տեխասում


Երեք նահանգներում հաղթանակ տանելուց հետո Սանտորումը քարոզարշավը շարունակում է Տեխասում
Երեք նահանգներում հաղթանակ տանելուց հետո Սանտորումը քարոզարշավը շարունակում է Տեխասում

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ռիք Սանտորումը չորեքշաբթի օրը քարոզարշավ է անցկացրել Տեխաս նահանգում ` երեք նահանգներում առաջադրման պայքարում հաղթող ճանաչվելուց մեկ օր անց:

Տեխաս նահանգում հաղթելը չափազանց կարևոր է թեկնածուների համար, և Սանտորումն այնտեղ էր` թե՛ աջակցություն, թե՛ դրամական օժանդակություն ստանալու նպատակով:

Հիշեցնենք, որ Ռիք Սանտորումը հաղթանակ է տարել հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում Մինեսոտա, Միսուրի և Կոլորադո նահանգներում:

Այս հաղթանակները զգալիորեն ուժեղացրել են Սանտորումի նախընտրական արշավի դիրքերը:

Փենսիլվանիայի նախկին նահանգապետ Սանտորումը Մինեսոտա նահանգում անցկացված կուսակցական ժողովների ընթացքում ստացել է ընտրողների ձայների 45 տոկոսը: Այս նահանգում երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Ռոն Փոլը՝ հավաքելով ձայների 27 տոկոսը, իսկ հանրապետական կուսակցության թեկնածուներից առաջատարը համարվող Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին զբաղեցրել է երրորդ տեղը՝ հավաքելով ձայների ընդամենը 17 տոկոսը:

Միսուրի նահանգում անցկացված նախնական ընտրություններում Սանտորումի կողմ է քվեարկել ընտրողների 45 տոկոսը, Միթ Ռոմնիի՝ 25 տոկոսը, իսկ Ռոն Փոլին իր ձայնն է տվել ընտրողների 12 տոկոսը:

Սանտորումը հաղթանակ է տարել Ռոմնիի նկատմամբ նաև Կոլորադո նահանգում, որտեղ 2008 թվականին Ռոմնին ստացել էր ընտրողների ձայների գերակշռող մեծամասնությունը: Այս նահանգում երեքշաբթի օրն անցկացված հանրապետական կուսակցության ժողովի արդյունքներով Սանտորումին իրենց ձայնն է տվել ընտրողների 40 տոկոսը, Ռոմնիին՝ 35 տոկոսը, իսկ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչին իրենց վստահությունն են հայտնել ընտրողների 13 տոկոսը:

Երեք նահանգներում Սանտորումի տարած հաղթանակն ուժեղ հարված է հասցրել Ռոմնիի՝ որպես հանրապետական կուսակցության առաջատար թեկնածուի դիրքերին:

XS
SM
MD
LG