Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական թեկնածուն վստահ չէ, որ Օբաման քրիստոնյա է


ԱՄՆ-ի նախագահական թեկնածուն վստահ չէ, որ Օբաման քրիստոնյա է

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար քարոզարշավին մասնակցող հանրապետական թեկնածու Ռիք Սանթորումը հարցականի տակ է դրել նախագահ Բարաք Օբամայի քրիստոնեական հավատքը՝ ասելով, թե Սպիտակ տան քաղաքականությունն ընթանում է ՝՝մեկ այլ գաղափարախոսության ներքո՛՛։

Նվիրյալ կաթոլիկ Սանթորումը, որը վերջին մի քանի օրերի ընթացքում նկատելիորեն ամրապնդել է իր դիրքերը հանրապետական կուսակցության կողմից գլխավոր թեկնածու գրանցվելու համար մղվով պայքարում, ասել է, թե Օբամայի վարչակազմը չի կարողացել կասեցնել բենզինի գների աճը եւ որ այն քաղաքական գիտության տարբերակն է կիրառում ՝՝ կլիմայական փոփոխությունների հարցի շուրջ քննարկումներում՛՛։

"Օբամայի օրակարգը ձեր մասին չէ։ Այն կապ չունի ձեր կյանքի որակի, ձեր աշխատանքի հետ։ Այն պարզապես լի է սին գաղափարներով։ Գաղափարներով, որոնք հիմնված են ոչ թե Աստավածաշնչի, այլ ինչ որ ուրիշ գաղափարախոսության վրա՛՛, ասել է Սանթորումը պահպանողական Թեյախմություն շարժման աջակիցների հետ հանդիպման ժամանակ։

Իսկ այն հարցին, թե արդյոք Օբաման քրիստոնյա է, թե ոչ, Սանթորումը պատասխանել է. ՝՝Եթե նախագահը հրապարակային կերպով հայտարարի, որ քրիստոնյա է, ուրեմն՝ քրիստոնյա է՛՛։

XS
SM
MD
LG