Մատչելի հղումներ

Սանդուսկիին սպառնում է 442 տարվա ազատազրկում


sanduski
sanduski

ԱՄՆ-ի դատարաններից մեկը հաստատեց Փենսիլվանիայի պետական համալսարանի ֆուտբոլային հայտնի թիմի մարզչի օգնական Ջերի Սանդուսկիի դեմ տասը տարվա ընթացքում 1Օ տղաների նկատմամբ սեռական գործողություններ իրականացնելու մասին ներկայացված 48 մեղադրանքներից 45-ը։

ԱՄՆ-ի դատարաններից մեկը հաստատեց Փենսիլվանիայի պետական համալսարանի ֆուտբոլային հայտնի թիմի մարզչի օգնական Ջերի Սանդուսկիի դեմ տասը տարվա ընթացքում 1Օ տղաների նկատմամբ սեռական գործողություններ իրականացնելու մասին ներկայացված 48 մեղադրանքներից 45-ը։ Սանդուսկին հենց դատարանի դահլիճից տեղափոխվեց Բելեֆոնթի բանտ։

Սանդուսկիի դատապաշտպանն ասել է, թե նրա ընտանիքը հիասթափված է դատարանի որոշումից ու ավելացրել, որ մեղադրվող կողմը բողոքարկելու է վճիռը։
Փենսիլվանիա նահանգի գլխավոր դատախազ Լինդա Քելլին շնորհակալություն է հայտնել տուժածներին՝ կարեւոր վկայություններ տալու համար։

Սանդուսկիի նկատմամբ վճիռը կկայացվի ավելի ուշ, ինչը նախատեսում է մինչեւ 442 տարվա ազատազրկում։
Համալսարանի նախագահ Ռոդնի Էրիքսոնը հրապարակել է մի հայտարարություն այն մասին, որ հաստատությունն անում է ամեն ինչ՝ ապահովելու համար ուսանողների անվտանգությունը եւ խորացնելու համար սեռական բռնությունների մասին նրանց իմացությունը։

Սանդուսկիի նկատմամբ ներկայացված մեղադրանքները ցնցել էին այս համալսարանը, որի հոգաբարձուների խորհուրդը պարտականություններից ազատել էր թիմի հայտնի մարզիչ Ջո Փաթերնոյին եւ համալսարանի նախագահ Գրահամ Սպանիերին։









XS
SM
MD
LG