Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները քննարկելու համար։
Սարկոզիի վարչակազմը որեւէ հայտարարություն չի հրապարակել մոտ մեկ ժամ տեւած խորհրդակցությունների մասին։ Սակայն, Սաակաշվիլին լրագրողներին հայտնել է, թե Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել է 2008 թվականի օգոստոսի 12-ին ստորագրված ռուս-վրացական հրադադարի պայմանները։
՛՛Այս այցելության նպատակն է ամրապնդել Ֆրանսիայի եւ Վրաստանի երկկողմանի հարաբերությունները, հատկապես տնտեսական համագործակցության նոր փուլին անցնելու գործում՝՝, ասել է Սաակաշվիլին։