Մատչելի հղումներ

Արաբական Միացյալ Էմիրությունները ԱՄՆ-ից կգնի հրթիռային պաշտպանական համակարգ


Արաբական Միացյալ Էմիրությունները ԱՄՆ-ից կգնի հրթիռային պաշտպանական համակարգ
Արաբական Միացյալ Էմիրությունները ԱՄՆ-ից կգնի հրթիռային պաշտպանական համակարգ

ԱՄՆ-ը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները ստորագրել են Պարսից ծոցի այս երկրում հրթիռային պաշտպանական համակարգ տեղակայելու մասին պայմանագիր։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը հայտարարել է, որ երկրի պաշտպանական համակարգի արդյունաբերությամբ զբաղվող Լոքհիդ Մարթին ընկերությունը ստացել է Արաբական Միացյալ Էմիրություններին երկու միլիարդ դոլարի ռազմական սարքավորումներ վաճառելու պայմանագիր։


Ըստ պայմանագրի, Լոքհիդ Մարթինն այս երկիր կառաքի Մեծ բարձրությունների օդային պաշտպանության երկու համակարգ, ինչպես նաեւ ռադարներ, հրթիռանետեր եւ որսիչեն։

Հրթիռային համակարգերը վերազինելու այս քայլը մտում է նախագահ Օբամայի վարչակազմի այն ծրագրի մեջ, ըստ որի ամրապնդվելու են
Մերձավոր Արեւելքի դաշնակից երկրներում պաշտպանական համակարգերը՝ Իրանի բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար։

Լարվածությունն Իրանի հետ սրվեց, երբ Թեհրանն այս շաբաթ սպառնաց փակել Հորմուզի նեղուցով նավթատար նավերի ընթացքը, եթե կայացվի նավթի իր արտահանումների նկատմամբ պատժամիջոցներ սկսելու մասին որոշում։
Մինչեւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ գործարքի կնքումը, ԱՄՆ-ը համաձայնվել էր 3Օ մլրդ դորլարի համարժեք 84 կործանիչ վաճառել Սաուդյան Արաբիային։

XS
SM
MD
LG