Մատչելի հղումներ

Փոխնախագահի հանրապետական թեկնածուն խոստացել է «դատարկ բառերից անցնել գործի»


Հանրապետականների հանրագումարը Փոլ Ռայանին փոխնախագահի թեկնածու է առաջադրել

ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության կողմից փոխնախագահի թեկնածու առաջադրված Փոլ Ռայընը խոստացել է վերջ տալ «արդարացումներին և դատարկ խոսքերին» այն դեպքում, եթե այս տարվա նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ հաղթանակ տանի Միթ Ռոմնին:

Ելույթ ունենալով հանրապետական համագումարի մասնակիցների առջև՝ Ռայընն ասել է, որ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցությունը ժառանգություն է թողել "վախ ու տարանջատվածություն": Ռայանը խիստ քննադատության է ենթարկել նախագահ Բարաք Օբամային և նրա կուսակցական գործընկերներին՝ վերջին չորս տարվա ընթացքում տնտեսական առկա խնդիրները լուծելու փոխարեն «միայն ուրիշներին մեղադրելով զբաղվելու համար»:

Փոխնախագահի հանրապետական թեկնածուն ասել է, թե ինքն ու Ռոմնին «լուրջ դժվարություններին լրջորեն կարձագանքեն»՝ միաժամանակ զգուշացնելով, որ երկրի տնտեսական խնդիրներն այնքան լայնածավալ են, որ շատ քիչ ժամանակ է մնացել՝ դրանք լուծելու համար:

Ռայընի ելույթից առաջ նման հայտարարություններով հանդես էր եկել Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախկին նախարար Քոնդոլիզա Ռայսը՝ վերահաստատելով հանրապետական կուսակցության կողմից բյուջեին խստորեն հետևելու մասին դիրքորոշումը:

Ռայսի համաձայն, «աշխարհը գիտի, որ երբ որևէ պետություն չի կարող վերահսկել իր ֆինանսները, նման պետությունը կորցնում է վերահսկողությունն իր ճակատագրի նկատմամբ»:

Նախկին արտգործնախարարն իր ելույթում զգուշացրել է նաև, որ Ամերիկայի կողմից գլոբալ նշանակության հարցերում բոլորին հայտնի հստակ դիրքորոշում չունենալու դեպքում «աշխարհում առկա վտանգներն ավելանում են»:
XS
SM
MD
LG