Մատչելի հղումներ

Ռուսաստանը շարունակելու է ի ցույց դնել իր ներկայությունը Սիրիայում


FILE - Smoke is seen rising over Saif Al Dawla district, in Aleppo, Syria.
FILE - Smoke is seen rising over Saif Al Dawla district, in Aleppo, Syria.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ հայտարարել էր, որ ՌԴ-ն շարունակելու է Սիրիա ուղարկել ռազմական նշանակության բեռներ: Ըստ որոշ մասնագետների, այդ երկիրը գործելու է ՄԱԿ-ի որոշումներին համահունչ:

Սիրիացի քաղաքական վերլուծաբան Թհայեր Իբրահիմը կարծում է, թե Ռուսաստանի որոշումը ցույց է տալիս, որ այն ցանկանում է պարզ ազդանշան հղել արտաքին աշխարհին, որ իր ազդեցությունը Սիրիայում դեռ առկա է. «Կարծում եմ Ռուսաստանը Սիրիայում իր ռազմական ներկայությամբ ցուցադրում է, որ չի անհետացել: ԱՄՆ-ում ու Եվրոպայում կարծիքներ են հնչում, թե Ռուսաստանը խիստ զբաղված է ուկրաինական գործերով ու մեծ ուշադրություն չի դարձնում Սիրիային: Ռուսաստանը սակայն իր այս գործողություններով ցանկանում է վերահաստատել, որ իր ներկայությունը Սիրիայում հաստատուն է և ի վիճակի է պաշտպանել իր և դաշնակիցների շահերը տարածաշրջանում», - ասում է նա:

Ռուս ռազմական հարցերով մասնագետ Վիկտոր Մուրոհովսկին պնդում է, որ Ռուսաստանը աջակցում է Սիրիայի կառավարությանը և ցանկանում պայքարել «Ալ Նուսրայի» ու «Իսլամական պետություն» խմբավորման նման ծայրահեղական կազմակերպությունների դեմ: Սակայն ԱՄՆ-ը Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին համարում է ճգնաժամի աղբյուր և հավանություն չի տալիս նման մոտեցմանը ճգնաժամի շուրջ: Ըստ Մուրոհովսկու՝ իրավիճակը Սիրիայում շարունակելու է հետընթաց ապրել, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հակասությունները պահպանեն սիրիական խնդրի կարգավորման շուրջ: Սակայն ըստ նրա՝ Ռուսաստանը կգործի ՄԱԿ-ի բանաձևերի շրջանակներում:

Լավատեսները հույսեր են փայփայում, որ իրավիճակը տարածաշրջանում դեպի լավը կզարգանա և ծավալվող մարդկային աղետը կհաղթահարվի:

Տիգրան Մարտիրոսյան

XS
SM
MD
LG