Մատչելի հղումներ

Ռուսաստանցի ուսանողը ձերբակալվել է ԱՄՆ-ում՝ «զանգվածային ոչնչացման զենքի» տիրապետման մեղադրանքներով


19-ամյա Վլադիսլավ Միֆտախով (արխիվային լուսանկար)
19-ամյա Վլադիսլավ Միֆտախով (արխիվային լուսանկար)

Ոստիկանության գրավոր ցուցմունքում նշված է, որ Միֆտախովի նկատմամբ հետաքննություն էր իրականացնում թմրանյութ աճեցնելու կասկածներով, սակայն խուզարկման ընթացքում հայտնաբերվել էին դյուրահալ ապահովիչներ և պայթուցիկ նյութերի հետ աշխատելու համար նախատեսված այլ սարքավորումներ

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է Փենսիլվանիա նահանգի համալսարանում սովորող ռուսաստանցի մի ուսանողի՝ «զանգվածային ոչնչացման զենք» տիրապետման մեղադրանքներով:

19-ամյա Վլադիսլավ Միֆտախովին, ըստ հաղորդագրությունների, ներկայացրել են նաև «աղետի սպառնալիք առաջացնելու», ինչպես նաև զենքի և թմրանյութերի տիրապետման մի քանի այլ մեղադրանքներ:

Ոստիկանության գրավոր ցուցմունքում նշված է, որ Միֆտախովի նկատմամբ հետաքննություն էր իրականացնում թմրանյութ աճեցնելու կասկածներով, սակայն խուզարկման ընթացքում հայտնաբերվել էին դյուրահալ ապահովիչներ և պայթուցիկ նյութերի հետ աշխատելու համար նախատեսված այլ սարքավորումներ:

Փենսիլվանիա նահանգի Ալթունա քաղաքի ոստիկանության ծառայողների այն հարցին, թե նա ինչ էր նախատեսում անել պայթուցիկների հետ, Միֆտախովը պատասխանել էր, թե «նախատեսում էր իրեր պայթենցել»: Ոստիկանության բաժանմունք տեղափոխվելուց հետո սակայն ռուսաստանցի ուսանողն ասել էր, թե պայթուցիկ սարքերի օգտագործմամբ փորձեր էր կատարել Կալիֆորնիա նահանգում գտնվելու ժամանակ, սակայն նման փորձեր չէր իրականացրել Փենսիլվանիա նահանգում, և այնտեղ ոչինչ չէր նախատեսում պայթեցնել:

Ըստ հաղորդագրությունների, Վլադիսլավ Միֆտախովը, որը ձերբակալվել էր դեռևս ուրբաթ օրը, մնում է ազատազրկման մեջ, քանի որ չէր կարողացել ներկայացնել իրեն պայմանական գրավով ազատ արձակելու համար պահանջվող 500 հազար դոլար կազմող գումարը:
XS
SM
MD
LG