Ռուսաստանում արժեթղթերի գները և երկրի արժույթը խիստ անկում են գրանցել երկուշաբթի օրն այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ և կիրակի օրերի ընթացքում երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինա ներխուժելու իր իրավունքի մասին:
Ռուսատանի ռուբլու արժեքը գրանցել է 2 տոկոսի, իսկ արժեթղթերի գները՝ 10 տոկոսի անկում: Արժեթղթերի գները սակայն մի փոքր բարձրացել են վաճառքների օրվա վերջում:
Արևմուտքի և Ռուսաստանի միջև լարվածության բարձրացմամբ, ինչպես նաև Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների հնարավորությամբ մտահոգված Ռուսատանի բնակիչները շտապել են ազատվել տեղական ընկերությունների արժեթղթերից՝ նախքան վերջիններիս շուկայական գների սպասվող անկումը:
Ըստ Մոսկվայի արժեթղթերի բորսայի խոսնակի, շուկայում գրանցված անկումն ազդեցություն է գործել բոլոր տեսակի ակտիվների, այդ թվում՝ բաժնետոմսերի, պարտատոմսերի, ինչպես նաև ազգային դրամի վրա:
«Կարելի է ասել, որ սա մեկուսի երևույթ չէր: Բոլոր ակտիվները գրանցում են լայնածավալ և կայուն անկում: Ամբողջ շուկան պարզապես տեղի է տվել, և արագ անկում ապրել», - ասել է Մոսկվայի արժեթղթերի բորսայի խոսնակ Նիկիտա Բեկասովը: