Երեք տիեզերագնացից բաղկացած անձնակազմ տեղափոխող Ռուսական «Սոյուզ» տիեզերանավը ժամանել է Միջազգային տիեզերակայան:
Ռուսաստանի երկու և ամերիկացի մեկ տիեզերագնաց տեղափոխող «Սոյուզ»-ը Միջազգային տիեզերակայան է ժամանել հինգշաբթի վաղ առավոտյան:
Միջազգային տիեզերակայան տիեզերագնացների ժամանումը համընկել է ամերիկացի տիեզերագնաց Ջո Աղաբայի ծննդյան 45-րդ տարեդարձի հետ:
Տիեզերագնաց Ջո Աքաբան, Ռուսաստանի տիեզերագնացնել Գենադի Պադալկայի և Սերգեյ Ռևինի միասին դեպի Միջազգային տիեզերակայան իր ճանապարհորդությունը մեկնարկել էր երեքշաբթի օրը, երբ «Սոյուզ» տիեզերանավը արձակվել էր Ղազախստանում գտնվող մեկնարկային հրապարակից:
Անձնակազմն այժմ նախապատրաստվելու է դեպի Միջազգային տիեզերակայան ուղևորվող մասնավոր առաջին տրանսպորտային տիեզերանավի ժամանման:
«SpaceX» ընկերության «Dragon Capsule» (թարգմանաբար՝ «Վիշապ պարկուճ») տիեզերանավը դեպի Միջազգային տիեզերանավ կարձակվի երկու օրից՝ Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի Քանավերալ հրվարդանում գտնվող մեկնարկային հրապարակից:
Աքաբան և Ռուսաստանի իր երկու գործընկերը, այս տարվա սեպտեմբերին Երկիր վերադառնալուց առաջ, Միջազգային տիեզերակայանում գտնվող երեք այլ տիեզերագնացների հետ կկատարեն գիտական փորձերի իրականացմանն ուղղված աշխատանքներ: