Մատչելի հղումներ

Ռուսաստանում ՄԻԱՎ-ի վիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել


Ըստ «Կոլցովո» գիտական համալիրի ռետրովիրուսների հետազոտության բաժնի վարիչի, ՄԻԱՎ-ի այս նոր ենթատեսակը Ռուսաստանում հիվանդության ամենավարակիչ վիրուսն է

Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքի գիտնականները տեղեկացրել են ՄԻԱՎ-ի վիրուսի նոր տեսակի հայտնաբերման մասին:

Նովոսիբիրսկի «Կոլցովո» գիտական համալիրի կողմից տարածված հայտարարության համաձայն, ՄԻԱՎ-ի վիրուսի «02_AG/A» անվանումը ստացած ենթատեսակն առաջին անգամ հայտնաբերվել էր Նովոսիբիրսկում 2006 թվականին և այժմ կազմում է տարածաշրջանում ՄԻԱՎ-ով վարակման դեպքերի ավելի քան 50 տոկոսը:

Գիտնականների համաձայն, վիրուսի այս նոր տեսակը շատ արագ է տարածվում:

Ըստ «Կոլցովո» գիտական համալիրի ռետրովիրուսների հետազոտության բաժնի վարիչի, ՄԻԱՎ-ի այս նոր ենթատեսակը Ռուսաստանում հիվանդության ամենավարակիչ վիրուսն է:

ՄԻԱՎ-ի վիրուսի նոր տեսակը, բացի այդ, հայտնաբերվել է Չեչնիայում, ինչպես նաև Ղազախստանում ու Ղրղզստանում:
XS
SM
MD
LG