Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակի համաձայն, Ռուսաստանի օրենսդիրները սատարելու են Ղրիմի Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին որոշմանը, եթե այդ մասին են վկայելու Ռուսաստանին միանալու հարցի շուրջ Ղրիմում կայանալիք հանրաքվեի արդյունքները:
Ուկրաինայի ժամանակավոր կառավարությունն այս ընթացքում մերժել է երկրի կազմից դուրս գալուն ուղղված Ղրիմի գործողությունները:
Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկն ուրբաթ օրն անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ զգուշացրել է «անջատողականներին և Ուկրաինայի պետականության այլ դավաճաններին» այն մասին, որ քաղաքակիրթ աշխարհը չի ճանաչի Ղրիմում Ռուսաստանին միանալու շուրջ կայանալիք հանրաքվեի արդյունքները:
Վարչապետ Յացենյուկի համաձայն, անջատողականների կողմից կայացվող որոշումները «հակաօրինական են և հակասահմանադրական»:
Ուկրաինայի նորանշանակ վարչապետն ուրբաթ օրն ասել է, որ իր կառավարությունը պատրաստ է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերակառուցելուն՝ հավելելով սակայն, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը, կատարի Ուկրաինայի հետ ունեցած իր պայմանագրերը և դադարեցնի Ղրիմի անջատողականներին օժանդակության տրամադրումը: