Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման, հավանության է արժանացրել Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումն արգելող օրինագիծը:
Պետդումայի կողմից ուրբաթ օրը հավանության արժանացրած օրինագիծն ընդունվել է երրորդ՝ վերջին ընթերցմամբ, ձայների 420՝ կողմ, 7՝ դեմ հարաբերակցությամբ:
Օրինագիծն այժմ կներկայացվի Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի քննարկման:
Որոշ վերլուծաբանների համոզմամբ՝ Միացյալ Նահանգների քաղաքացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրումն արգելող օրինագիծը սատարելու մասին հայտնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրինագիծը որոշ փոփոխությունների ենթարկելուց հետո կստորագրի այն:
Մոսկվայում լրագրողների հետ նախօրեին անցկացված հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը որպես «հուզական արձագանք» է որակել Պետդումայի կողմից վերջերս հավանության արժանացրած օրինագիծը, որն ընդունվել է՝ ի պատասխան մարդու իրավունքների խախտումների հետ առնչություն ունեցող Ռուսաստանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին Միացյալ Նահանգներում ընդունված օրենքի:
Նախագահ Պուտինն այնուամենայնիվ «համապատասխան» է անվանել Պետդումայի կողմից ձեռնարկված գործողությունները:
«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը սակայն պահանջել է, որպեսզի Ռուսաստանի օրենսդիրները հրաժարվեն «Դիմա Յակովլևի օրենքն» ընդունելուց՝ հայտարարելով, որ այն «խիստ բացասական ազդեցություն կունենա իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության համար»:
Կազմակերպության համաձայն, այս օրենքով, բացի ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից Ռուսաստանում երեխաների որդեգրման արգելքի, նախատեսվում է նոր և լուրջ սահմանափակումներ մտցնել հասարակական կազմակերպությունների նկատմամբ:
«Amnesty International»-ի համաձայն, օրենքը Ռուսաստանի արդարադատության նախարարությանը կթույլատրի կամայական եղանակով դադարեցնել հասարակական այն կազմակերպությունների գործունեությունը և սառեցնել վերջիններիս ֆինանսական միջոցները, որոնք, նախարարության կարծիքով, ներգրավված են քաղաքական գործունեության մեջ, ֆինանսավորվում են ԱՄՆ-ի քաղաքացիների կողմից կամ իրականացնում Ռուսաստանի շահերը վտանգող գործունեություն:
«Նման օրինագիծը մանկանան արձագանք է «Մագնիտսկու օրենքին»: Պետդուման պետք է ավելի շատ ջանք գործադրի Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ամրապնդման, այլ ոչ թե վերջինիս թուլացման ուղղությամբ», - ասել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում «Amnesty International»-ի տարածաշրջանային տնօրեն Ջոն Դալհիզենը: