Ռուսաստանի դատարանը հինգշաբթի օրը մեղավոր է ճանաչել երկրի ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Ալեքսեյ Նավալնիին, ֆինանսական միջոցների յուրացման մեջ՝ դատապարտելով վերջինիս հինգ տարվա բանտարկության:
Նավալնին մեղավոր է ճանաչվել 2009 թվականին Ռուսաստանի պետական ընկերություններից մեկից 500 հազար դոլար կազմող գումար յուրացնելու մեջ: Այս հանցագործությունը, ըստ դատարանի, Նավալինի կատարել էր՝ Ռուսաստանի Կիրովի մարզի ղեկավարի խորհրդարանականի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ:
Ռուսաստանի պետական մարմիններում կաշառակերության դեպքերը բացահայտած Նավալինին ասել է, թե իր դեմ ներկայացված մեղադրանքներն ունեն քաղաքական բնույթ և նախատեսված են իրեն լռեցնելու համար:
Ընդդիմադիր «Նովայա Գազետա» պարբերականի համաձայն, Նավալնիի գործը քննող դատավոր Սերգեյ Բլինովը վերջին 18 ամիսների ընթացքում 130 մեղադրական է ներկայացրել Նավալնիի դատական գործերի կապակցությամբ:
Ալեքսեյ Նավալնին, որն անցյալ տարի առաջացրել էր Ռուսաստանի նախագահ Պուտինի զայրույթը՝ Մոսկվայի փողոցներում զանգվածային ցույցեր կազմակերպելու համար, ասել է, թե ցանկանում է դառնալ Ռուսաստանի հաջորդ նախագահն ու բանտարկել ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ամերիկյան «Ուոլ Ստրիտ Ջորնել» պարբերականի համաձայն, «Նավալինին այն մարդն է, ումից ամենից շատ է վախենում Պուտինը»:
Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Մաքֆոլն իր հիասթափությունն է արտահայտել Նավալնիի դատավճռի կապակցությամբ՝ «Twitter» սոցիալական կայքում հրապարակելով հետևյալ հաղորդագրությունը. «Խորը հիասթափություն ենք ապրում @navalny-ի դատապարտման և այս դատավարության քաղաքական ակնհայտ դրդապատճառների կապակցությամբ»: