Մատչելի հղումներ

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդն ազատ է արձակվել


Դատարանի որոշման համաձայն, Նավալնիին ազատազրկման մեջ պահելը վերջինիս կզրկի այս տարվա սեպտեմբերին Մոսկվա քաղաքապետի կայանալիք ընտրություններին մասնակցելու հնարավորությունից

Ռուսաստանի դատարանն ուրբաթ օրը ազատ է արձակել երկրի ընդդիմության առաջնորդն Ալեքսեյ Նավալնիին, որը բողոքարկել է ֆինանսական միջոցների յուրացման մեղադրանքներով նախօրեին իրեն ներկայացված հինգ տարվա ազատազրկման մասին դատավճիռը:

Դատարանի որոշման համաձայն, Նավալնիին ազատազրկման մեջ պահելը վերջինիս կզրկի այս տարվա սեպտեմբերի 8-ին Մոսկվա քաղաքապետի կայանալիք ընտրություններին մասնակցելու հնարավորությունից:

Նավալնին նախօրեին մեղավոր է ճանաչվել 2009 թվականին Ռուսաստանի պետական ընկերություններից մեկից 500 հազար դոլար կազմող գումար յուրացնելու մեջ: Այս հանցագործությունը, ըստ դատարանի, Նավալինի իրականացրել էր՝ Ռուսաստանի Կիրովի մարզի ղեկավարի խորհրդարանականի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ:

Ընդդիմադիր Նավալնին կալանավորվել էր դատավճիռը ներկայացնելուց անմիջապես հետո:

Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում անցկացվել են բողոքի ցույցեր, որոնց մասնակիցներն իրենց զայրույթն են արտահայտել Ալեքսեյ Նավալնիին ներկայացրած դատավճռի փաստով:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը խորը հուսահատություն է արտահայտել դատարանի կողմից կայացված վճռի կապակցությամբ՝ «Ռուսաստանի քաղաքացիական հասարակության շրջանում այլախոհության ճնշմանն ուղղված մտահոգող միտման վերջին օրինակ» անվանելով այն:

ԵՄ-ի արտաքին և անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը նույնպես մտահոգություն է արտահայտել Նավալնիի դատապարտման և դատավճռի կապակցությամբ՝ նշելով, որ դատավարության ընթացքում առաջ քաշված մեղադրանքներն ապացուցված չեն եղել:

Ռուսաստանի պետական մարմիններում կաշառակերության դեպքերը բացահայտած 37-ամյա Նավալինին նշել է, թե իր դեմ ներկայացված մեղադրանքներն ունեն քաղաքական բնույթ և նախատեսված են իրեն լռեցնելու համար:

Ալեքսեյ Նավալնին, որն անցյալ տարի Մոսկվայի փողոցներում զանգվածային ցույցեր կազմակերպելու պատճառով առաջացրել էր Ռուսաստանի նախագահ Պուտինի զայրույթը, ավելի վաղ ասել էր, թե ցանկանում է դառնալ Ռուսաստանի հաջորդ նախագահն ու բանտարկել ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին:
XS
SM
MD
LG