Ռուսաստանի իշխանությունները նոր հետաքննություն են սկսել երկրի ընդդիմության առաջնորդի նկատմամբ, որը հայտարարել էր, թե նախատեսում է դառնալ երկրի հաջորդ նախագահը և բանտարկել ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինին և վերջինիս թիմակիցներին:
Քննիչների համաձայն, Ալեքսեյ Նավալնին, իր եղբայր Օլեգի հետ միասին, Ռուսաստանում գործող ընկերություններից մեկին պատկանող 119 հազար դոլար կազմող գումար են յուրացրել:
Նավալնին հինգշաբթի օրն արձագանքել է իր դեմ ներկայացված նոր մեղադրանքներին՝ «Twitter» սոցիալական կայքի իր էջում հրապարակելով «Արթնացա գնացքում: Տեղեկացա, որ նրանք ևս մեկ հետաքննություն են սկսել: Նշանակում է՝ մեր ճանապարհորդությունը հաջող է անցել» հաղորդագրությունը:
Ռուսաստանի ընդդիմության առաջնորդն այս հաղորդագրությունը հրապարակել է՝ երկրի հյուսիսային Կիրով քաղաքից մայրաքաղաք Մոսկվա վերադառնալու ճանապարհին: Կիրովում չորեքշաբթի օրը կայացել էր Ռուսաստանի մարզպետներից մեկի խորհրդականի պաշտոնը Նավալնիի կողմից զբաղեցնելու ընթացքում 500 հազար դոլար յուրացնելու մեջ իրենց ներկայացված մեղադրանքների շուրջ դատավարությունը:
Նավալնին «քաղաքական դրդապատճառներ ունեցող» է անվանել այդ մեղադրանքները՝ հավելելով, թե «անկասկած» մեղավոր կճանաչվի:
Ռուսաստանում նախագահական հաջորդ ընտրությունները կկայանան 2018 թվականին: