Մատչելի հղումներ

«Սնոուդենի կյանքը կարող է վտանգի տակ լինել»


«Եթե Սնոուդենը դուրս գա «Շերեմետևո» օդանավակայանից, ապա Ռուսաստանը չի կարող երաշխավորել նրա անվտանգությունը»

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պայմանագրային նախկին ծառայող Էդվարդ Սնոուդենը պետք է մնա Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում, քանի որ նրա նկատմամբ հետախուզություն է հայտարարված, և օդանավակայանը նրա համար առավել ապահով վայր է:

Այս հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության հասարակական խորհրդի նախագահ Վլադիմիր Վոլոխը՝ պնդելով, որ եթե Սնոուդենը դուրս գա «Շերեմետևո» օդանավակայանից, ապա Ռուսաստանը չի կարող երաշխավորել նրա անվտանգությունը:

«Չեմ կարծում, որ լավ կլինի, որ Սնոուդենը, իր ցանկությունների համաձայն, ազատ շրջի Ռուսաստանում», - ասել է Վոլոխինը՝ նշելով, որ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պայմանագրային նախկին աշխատողի համար ամենաապահով վայրերն են օդանավակայանի տարանցիկ գոտին և Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության վերահսկողության տակ գտնվող վայրերը:

Վոլոխինը նման հայտարարություն արել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը խոստացել է, որ փախուստի մեջ գտնվող Սնոուդենին ԱՄՆ-ին հանձնելու դեպքում նա չի ենթարկվի մահապատժի կամ խոշտանգումների:

ԱՄՆ-ի արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերն անցյալ շաբաթ Ռուսաստանի իր գործընկերներին հասցեագրված նամակ է հղել, որտեղ նշել էր, որ Էդվար Սնոուդենին Միացյալ Նահանգներին փոխանցելու դեպքում վերջինս չի ենթարկվի խոշտանգումներին և նրան մահապատիժ չի սպառնում:

Հոլդերն իր նամակում անհիմն էր անվանել Սնոուդենի կողմից արվող այն հայտարարությունները, որոնց համաձայն Միացյալ Նահանգներում նա կարող է ենթարկվել խոշտանգումների և նույնիսկ մահապատժի:

Միացյալ Նահանգների գլխավոր դատախազն իր նամակում շեշտել էր, որ Սոնոուդենի դեմ ներկայացված մեղադրանքներով մահապատիժ չի նախատեսվում, իսկ խոշտանգումներն ԱՄՆ-ում անօրինական են:
XS
SM
MD
LG