Մատչելի հղումներ

675 ձկնորս հայտնվել էր ափից կտրված սառցաբեկորի վրա


Ռուսաստանի Սախալին կղզու մոտակայքում կիրակի օրը ծավալված փրկարարական մասշտաբային աշխատանքների արդյունքում հաջողվել է փրկել ափից կտրված սառցաբեկորի վրա հայտնված 675 ձկնորսի:

Բոլոր ձկնորսներին սառույցից հանելու համար փրկարար ջոկատներին պահանջվել է մոտ ութ ժամ: Դրանից հետո սառցաբեկորը դուրս էր եկել Օխոստսկի ծով, որտեղ մարդկանց փրկելը կլիներ գրեթե անհնար:

Ձկնորսները նախօրոք զգուշացվել են այն մասին, որ ուժեղ քամու հետևանքով սառցաբեկորը կարող է կտրվել ափից: Սակայն նրանք անտեսել այս հանգամանքը՝ ասելով, որ կիրակին եղել էր սառույցի վրա ձուկ որսալու վերջին օրը՝ նախքան սառույցի հալվելը:

Փրկված ձկնորսներից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել:

XS
SM
MD
LG