Մատչելի հղումներ

Ռուսաստանում ձերբակալվել են իսլամիստական արգելված կազմակերպության անդամներ


Ռուսաստանի անվտանգության ուժերը Մոսկվայում ձերբակալել են 15 իսլամիստների, որոնց մոտ հայտնաբերվել են ինքնաշեն ռումբեր և այլ զենքեր

Ռուսաստանի անվտանգության ուժերը Մոսկվայում ձերբակալել են 15 իսլամիստների, որոնց մոտ հայտնաբերվել են ինքնաշեն ռումբեր և այլ զենքեր:

Երկրի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասված է, որ ձերբակալվծաները Ռուսաստանում կրոնական ծայրահեղական ճանաչված «Թաքվիր-վալ Հիջրա» խմբավորման անդամներ են, որի գործունեությունն արգելվել է դեռևս 2010 թվականին:

Ձերբակալվածներին ներկայացվել են սլավոնական ազգության, այդ թվում՝ ազգությամբ ռուս բնակչության շրջանում ծայրահեղական իսլամ քարոզելու մեղադրանքներ: Կան նաև կասկածանքներ, որ ձերբակալվածներն իրենց գործունեության ֆինանսավորումն ապահովելու նպատակով իրականացրել են մի շարք կողոպուտներ, հարձակումներ և այլ հանցագործություններ:

Ներքին գործերի հաղորդագրության մեջ նշված է, որ խուզարկման ընթացքում ձերբակալվել է 14 զինյալ, ևս մեկ զինյալ ձերբակալվել է հատուկ գործողությունների արդյունքում: Խուզարկման ժամանակ հայտնաբերվել է երեք ինքնաշեն ռումբ և ռումբեր պատրաստելու բաղադրամասեր, ինչպես նաև նռնակներ, ատրճանակներ և ծայրահեղական գրականություն:

Ձերբակալվածների թվում են Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ռուսատանի քաղաքացիներ, որոնցից երկուսն ազգությամբ ռուս են:

Ռուսաստանը խստացնում է անվտանգության միջոցառումները Սոչիում 2014 թվականի փետրվարին կայանալիք օլիմպիական խաղերին ընդառաջ:
XS
SM
MD
LG