Մատչելի հղումներ

Ռուսաստանը պահանջել է ԵԱՀԿ-ից ներգրավվել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին


Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պահանջել է ԵԱՀԿ-ից ներգրավվել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին՝ «երկրի արևմտյան մասում նեոֆաշիստական և ազգայնական տրամադրվածությունների բարձրացման պատճառով»

Ռուսատանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պահանջել է ԵԱՀԿ-ից ներգրավվել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին՝ «երկրի արևմտյան մասում նեոֆաշիստական և ազգայնական տրամադրվածությունների բարձրացման պատճառով»:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդել է, որ նման մտահոգություն Լավրովն արտահայտել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ չորեքշաբթի օրն անցկացված հանդիպման ընթացքում:

«Սերգեյ Լավրովը կոչ է արել ԵԱՀԿ-ին վճռականորեն դատապարտել Ուկրաինայի արևմտյան մասում ազգայնական և նեոֆաշիստական տրամադրվածությունների աճը, ազգայնամոլների կողմից ռուսաց լեզուն արգելելուն, ռուսալեզու քաղաքացիներին «ոչ քաղաքացիների» վերածելուն, կարծիքների արտահայտման ազատությունը սահմանափակելուն, անհարմար քաղաքական կուսակցությունները փակելուն ուղղված կոչերը», - ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ նշված է նաև, որ «օժանդակության տրամադրման բոլոր եղանակները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից, պետք է իրականացվեն Ուկրաինայի օրինական իշխանությունների խնդրանքով՝ անվերապահորեն հարգելով Ուկրաինայի ինքնիշխանությունը»:
XS
SM
MD
LG