Ռուսաստանը նախատեսում է խստացնել Ուկրաինայի նկատմամբ կիրառվող մաքսային վերահսկողությունն այն դեպքում, եթե Կիևը կատարի «ինքնասպանության տանող» քայլը և Եվրոպական Միության հետ ստորագրի ասոցացման համաձայնագիրը:
Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը, որի համաձայն Ուկրաինայից ներմուծվող ապրանքների նկատմամբ վերջերս իրականացված լրացուցիչ ստուգումները եղել են միանգամյա և ժամանակավոր միջոցներ՝ զգուշացնելով սակայն, որ Կիևը պետք է սպասի նման ավելի շատ միջոցներ, եթե այն շարունակի իրականացնել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրմանն ուղղված ծրագրերը:
«Մենք պատրաստ ենք խստացնել մաքսային ընթացակարգերը, եթե Ուկրաինան հանկարծ կատարի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման ինքնակործանիչ քայլը», - ասել է Գլազևը:
Ռուսաստանն Ուկրաինայում արտադրվող ապրանքների ամենամեծ սպառողն է, սակայն երկու պետությունների միջև հարաբերությունները վատթարացել են Կիևի Եվրոպական Միության հետ մերձեցման ձգտումների, ինչպես նաև առևտրային և գազի փոխադրման հետ կապված վեճերի պատճառով: