Ռուսաստանի իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն Սիրիայի իշխանությունների դեմ ուղղված հարվածը կարող է աղետալի հետևանքներ ունենալ այն դեպքում, եթե հրթիռային հարվածի ենթարկվի ուրանի կիրառմամբ աշխատող՝ Դամասկոսի մոտակայքում գտնվող փոքր ռեակտորը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հորդորել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը անհապաղ իրականացնել ԱՄՆ-ի ռազմական հնարավոր գործողության հետ կապված վտանգների գնահատում:
«Դամասկոսի մոտակայքում գտնվող նեյտրոնների աղբյուր փոքր ռեակտորի ուղղությամբ կանխամտածված կամ ակամա իրականացված հրթիռային հարվածը կարող է բերել աղետալի հետևանքների», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշված է, որ հարվածի դեպքում կարող է տեղի ունենալ մոտակա տարածքների աղտոտում բարձր հարստացմամբ ուրանով: Բացի այդ, անհնար կդառնա իրականացնել միջուկային նյութերի վերահսկողությունն ու պահպանումը:
Ռուսաստանը կոչ է արել ԱԷՄԳ-ի քարտուղարությունը «անմիջապես արձագանքել ստեղծվող իրավիճակին» և միջազգային գործակալության անդամներին ներկայացնել «Սիրիայում գտնվող նեյտրոնների աղբյուր փոքր ռեակտորի և այլ օբյեկտների ուղղությամբ ԱՄՆ-ի ենթադրյալ հարվածների հետ կապված վտանգները»:
ԱԷՄԳ-ի կողմից անդամ երկրներին անցյալ շաբաթ ուղարկված զեկույցում ասված է, որ Սիրիան հաղորդել է նեյտրոնների աղբյուր փոքր ռեակտորում «միջուկային նյութերի փոքր ծավալի» առկայության մասին: Այս տեսակի ռեակտորների աշխատանքի համար սովորաբար օգտագործվում է բարձր հարստացմամբ ուրան:
«ԱԷՄԳ-ը տեղյակ է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մասին, սակայն դեռևս Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիմում չի ստացել: Նման դիմում ստանալու դեպքում մենք կքննարկենք մեզ ներկայացված հարցերը», - ասել է ԱԷՄԳ-ի ներկայացուցիչը: