Մատչելի հղումներ

«Սիրիայից Ռուսաստանի քաղաքացիների էվակուացումը՝ իրավիճակի վատթարացման վկայություն». Նուլանդ


Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունների «զարգացումը» կարող է նշանակել, որ Մոսկվան «այդքան էլ վստահ չէ Ասադի նկատմամբ»

Սիրիայից Ռուսաստանի քաղաքացիների էվակուացումը վկայում է այդ երկրում իրավիճակի վատթարացման և իր սեփական ժողովրդի նկատմամբ նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից բռնությունների իրականացման շարունակության մասին:

Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորի Նուլանդը, որը «զարմանք չառաջացնող» է անվանել Ռուսաստանի քաղաքացիների կողմից Սիրիայից հարևան Լիբանան տեղափոխվելու փորձերի, ինչպես նաև ռուսաստանցիների էվակուացման մասին հաղորդագրությունները:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլն այժմ «այդքան էլ վստահ չէ Ասադի նկատմամբ», Նուլանդը նշել է, որ Մոսկվայի կողմից վերջին ամսվա ընթացքում Սիրիայում բռնություններին վերջ տալու Ասադի հնարավորությունների շուրջ արված հայտարարություններում «զարգացում» է նկատվում:

Այս ընթացքում Ռուսաստանի լրատվամիջոցները հաղորդել են, որ երկրի Արտակարգ իրավիճակների նախարարության օդանավերը չորեքշաբթի օրը Բեյրութից Ռուսաստան են տեղափոխել Սիրիան լքելու մասին որոշում ընդունած 77 ռուսաստանցիների: Հաղորդագրություններում նշվում է, որ Սիրիան լքելու հարցում Մոսկվան օգնում է միայն նման ցանկություն հայտնած իր քաղաքացիներին, և որ Ռուսաստան տեղափոխվելու ցուցակում կա 81 անուն:
XS
SM
MD
LG