Մատչելի հղումներ

Ռուսաստանը հրթիռներ է մատակարարելու Սիրիային


Ռուսաստանը հակածովային հրթիռներ է մատակարարելու Սիրիային՝ չնայած Իսրայելի և Միացյալ Նահանգների ընդդիմությանը։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հայտնել է, թե ԱՄՆ–ի իր պաշտոնակից Ռոբերթ Գեյթսի հետ Պենտագոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ինքը հաստատել է, որ Ռուսաստանը կատարելու է Սիրիայի հետ 2007 թվականին ստորագրված պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները։

Սերդյուկովն ասել է, որ չի կիսում ԱՄՆ–ի ու Իսրայելի մտահոգություններն այն մասին, թե հրթիռները կարող են ընկնել ահաբեկիչների ձեռքը։

Իսրայելը անհանգստացած է, որ Լիբանանի «Հեզբոլլահ» զինյալ խմբավորումը կարող է ստանալ P-800 մակնիշի «Յախոնտ» թևավոր հրթիռները, ինչը վտանգ կներկայացնի իր ռազմածովային ուժերի համար։

XS
SM
MD
LG